Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Շենքերի մուտքերն ու տանիքները

Շենքերի մուտքերն ու տանիքները
27.09.2013 | 15:37

Ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները:

Այս տարի մայրաքաղաքում բարեկարգվել է շուրջ 1190 մուտք: Բարեկարգվել և իզոգամով է պատվել 68387 քմ հարթ տանիք: Ծրագրի համաձայն փոխվել են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագրերը առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ